Հանրապետության ամբողջ տարածքում երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով ուժեղացված ծառայությունները շարունակվում են՝ տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հունվարի 19-ին Կոտայքի մարզում իրականացվող հերթապահության ընթացքում, ՃՊԾ բաժնի երկրորդ սպայական գումարտակի 3-րդ և ուղեկցող հատուկ վաշտերի ծառայողները հայտնաբերեցին առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող 4 անձի, ինչպեսև հետախուզման մեջ գտնվող՝ 4, համարանիշերը սահմանված տեղում չփակցված՝ 3, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 12, թաղանթապատված դիմապակիով՝ 11 տրանսպորտային միջոց։ 5 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Ուժեղացված ծառայությունները պարբերական են։
Հարգելի՛ վարորդներ, խստորեն պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները՝ հորդորում է ճանապարհային ոստիկանությունը: