Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարը եղել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասերից մեկում: Վաղարշակ Հարությունյանը շրջել է զորամասի շենք շինություններում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին:
Զորամասի հրամանատարությունը պաշտպանության նախարարին զեկուցել է ծառայության, վերափոխումների գործընթացի, ինչպես նաև նախատեսվող համալրումների մասին:
Վաղարշակ Հարությունյանը կարևորել է զորքերի և, մասնավորապես, հատուկջոկատայինների ամենօրյա պատրաստությունը և մարտունակության ամրապնդումը:
Պաշտպանության նախարարն առանձնահատուկ կարևորել է նաև հրամանատարների պատրաստման հարցում բարձրագույն կրթության գործոնը` որպես առաջնահերթություն նշելով ուսումնառությունը լավագույն ռազմական ակադեմիաներում: