Խորհրդարանում 84 կողմ ձայնով ընդունվեց Կառավարության ներկայացրած՝ «ՀՀ կառավարության և Ղազախստանի կառավարության միջև ՀՀ նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծը:
Ազգային ժողովը հավանություն տվեց և 84 կողմ ձայնով ընդունեց նաև Կառավարության ներկայացրած «ՀՀ Կառավարության և Կանաչ կլիմայական հիմնադրամի միջև հիմնական համաձայնագիրը վավերացնելու» օրենքի նախագիծը: