Հունվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1550 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 249 465 է` aliq.ge-ի փոխանցմամբ` տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում իրականացվել է 17 398 թեստավորում, այդ թվում 12 166 հակամարմինների և 5 232 ՊՇՌ թեստ:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 494 պացիենտ: Ապաքինվել է 235 130 մարդ:
Մեկ օրում վարակից մահացել է ևս 15 մարդ, ընդհանուր՝ 2 973:
Կարանտինային գոտում է գտնվում 472 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 3 656 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 563 պացիենտ: