Արցախում ավելանում և անվտանգ են դառնում ընդհանուր օգտագործման ճանապարհները: Խաղաղապահներն ամեն օր ուղեկցում են տեղի բնակիչների և տեղահանվածների շարասյուները, ապահովում նրանց վերադարձն իրենց տներ: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Անցած մեկ օրվա ընթացքում ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 114 տեղահանված: Ընդհանուր առմամբ 50 հազար 116 մարդ արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղ՝ մշտական բնակության վայրեր:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները քաղաքացիներին տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողություն քսանյոթ դիտակետում: