82 կողմ ձայնով խորհրդարանն ընդունեց Կառավարության ներկայացրած՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծը:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց, որ ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանակում գալիք 4 տարիների ընթացքում ծխախոտի արտադրանքի համար անդամ պետություններում կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերը ներդաշնակեցնելու գործընթաց է ձեռնարկվել: