Հայտնաբերվել է ՀՀ պաշտպանության նախարարության դարպասները մեքենայով կոտրած տղամարդու անհետ կորած որդու՝ Գոռ Վարդանյանի դին:
Այս տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց Վարդանյանի փաստաբան Կարեն Ստեփանյանը: Նա նաև տեղեկացրեց, որ կիրակի օրը տեղի է ունեցել տղայի հուղարկավորությունը։
Նշենք, որ տղայի հայրը՝ Գուրգեն Վարդանյանը, կոտրել էր ՊՆ-ի դարպասները: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հունվարի 10-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Վարդանյանն իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել էր ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասներին, կոտրել դրանք և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք:
Կատարվածի առթիվ հարուցվել էր քրեական գործ: