ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ անվտանգությունն ապահովող Ազգային գվարդիայի 25 հազար զինծառայող ստուգման է ենթարկվել՝ գրում է DW-ն:
Դա պայմանավորված է իշխանությունների մտավախություններով, որ արարողության ընթացքում ԱՄՆ մայրաքաղաքը պաշտպանող զինծառայողներից մի քանիսը կարող են հենց իրենք սպառնալիք լինել ապագա նախագահի և միջոցառման այլ բարձրաստիճան մասնակիցների համար:
Ստուգման արդյունքում դադարեցվել է 12-ի ծառայությունը: Երկու զինծառայող հեռացվել է սոցիալական ցանցերում ծայրահեղական հայացքներ, ոչ տեղին մեկնաբանություններ տարածելու համար: Մյուս 10-ի ծառայությունը կասեցվել է երդմնակալության ընթացքում անվտանգության ապահովման այլ պատճառներով:
Անվտանգության աննախադեպ միջոցառումների պատճառը հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա Թրամփի կողմնակիցների հարձակումն էր, ինչի հետևանքով զոհվեց 5 մարդ: