Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները, մարտական պատրաստվածության ծրագրային վարժանքների շրջանակում, «Ստեփանակերտ» զորավարժարանում իրականացրել են մի շարք ուսումնական առաջադրանքներ: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը:
Զինծառայողները տարբեր տեսակի թիրախների վրա կրակել են գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, հակատանկային ականանետներից:
Չնայած դիտակետերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը՝ Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարությունը նախատեսել է շարունակաբար մարտական պատրաստվածության դասընթացներ անցկացնել, այդ թվում՝ մարտավարական, հատուկ մարտավարական, կրակային, ինչպես նաև ռազմական և այլ հատուկ մեքենաների վարում:
Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստվածության դասընթացներին ներգրավված է մոտ 200 ռուս զինծառայող: