Արտաշատի բժշկական կենտրոնը վերադարձել է իր բնականոն աշխատանքին՝ hետևում թողնելով COVID-19 համավարակի դեմ ամիսներ շարունակ տարված ծանր, ծավալուն ու պատասխանատու աշխատանքը. նշված է բուժկենտրոնի ֆեյսբուքի էջում տարածված հայտարարության մեջ։
«Այսօր արդեն մեր ԲԿ-ն ավարտել է իր աշխատանքը, և մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այդ դժվարին ժամանակներում ստանձնել էին համավարակի դեմ պայքարելու գործը՝ մշտապես հավատարիմ մնալով բուժաշխատողի վեհ առաքելությանը:
Զգացված ենք բոլոր բուժված հիվանդների ջերմ ու սրտագին խոսքերից և բարեմաղթանքներից:
Միաժամանակ ուրախ ենք հայտնելու, որ կենտրոնն այսուհետ ևս շարունակելու է սիրով ու պատվով կատարել մարդկանց առողջություն պարգևելու դժվարին, բայց շնորհակալ աշխատանքը:
Մեր բարձրակարգ մասնագետները ձեր կողքին են: Մենք ուրախ ենք լավագույնս հոգալու ձեր առողջության մասին»,- ասված է գրառման մեջ: