Ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն՝ հորդորում է ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը։
Երևան քաղաքում հունվարի 20-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 20-21-ը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հանրապետության տարածքում՝ հունվարի 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։
Հունվարի 21-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 5-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ին՝ գիշերը, աստիճանաբար կնվազի 14-16, ցերեկը՝ 3-4 աստիճանով։
Երևան քաղաքի հունվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
-
Օդի առավելագույն ջերմաստիճան 10.50C (1999 թ.)
-
Օդի նվազագույն ջերմաստիճան -29.50C (1972 թ.)
-
Օդի միջին օրական ջերմաստիճան -3.20C