ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում օրենսդիրների հետ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենի հանդիպմանը Ռոբերտ Մենենդեսը խոսել է Թուրքիայի և Ադրբեջանի՝ Արցախի դեմ վերջին ագրեսիայի մասին։
Սենատորը նկատել է, որ Թուրքիան այլևս իրեն չի դրսևորում դաշնակցի պես, որդեգրել է ագրեսիվ քաղաքականություն, որի հիմքում նաև Ադրբեջանի հետ համատեղ հարձակումն էր Արցախի վրա։
Բլինքենը համաձայնել է Թուրքիայի՝ ոչ ժողովրդավարական և ոչ վստահելի դաշնակից լինելու մասին օրենսդիրի դիտարկմանը։
Նման կարծիք են հնչեցրել նաև այլ սենատորներ։
«Էրդողանն օցնեց Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում ագրեսայի ժամանակ, որը, մեծաթիվ կյանքեր խլելով, իմ կարծիքով, նաև ընթացավ Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություններով։ Հույս ունեմ, որ նոր վարչակազմի օրոք նման դեպքեր տեղի չեն ունենա։
Հույս ունեմ, որ նախագահ Բայդենը, հետամուտ լինելով իր խոստմանը, կճանաչի Հայոց ցեղասպանության իրողությունը։ Ես մեծ խնդիր եմ համարում այն, որ մեր դեսպանները մասնակցում են Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը, բայց երբեք չեն ասում Ցեղասպանություն բառը».- ասել է Մենենդեսը: