ԱԺ նիստի մեկնարկին՝ նախքան նախորդ օրը քննարկած նախագծերը քվեարկելը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ընդմիջում խնդրեց։
«Գիտենք, որ այսօր մենք քվեարկությունների շարքում ունենք սահմանադրական օրենք։ Եվ քանի որ մեր շատ պատգամավորներ նաև ճանապարհային խցանումների պատճառով դեռ չեն հասցրել ներկայանալ, առաջարկում եմ 20 րոպե ընդմիջում անել»,- ասաց Մակունցը։