ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգերի՝ Թուրքիայի ձեռքբերումն անընդունելի է ԱՄՆ-ի նոր վարչակազմի համար: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը։
Բլինքենի համար անհասկանալի է, թե ինչպես է «դաշնակիցը, ռազմավարական գործընկերը» կանգնել ԱՄՆ-ի խոշորագույն ռազմավարական մրցակիցներից մեկի՝ Ռուսաստանի կողքին:
Մեկ այլ հայտարարության մեջ ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն հաստատել է, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը կշարունակի գործել Երուսաղեմում: Թել-Ավիվից այն տեղափոխվել էր 2018-ին՝ Թրամփի՝ 2017 թ. դեկտեմբերի որոշմամբ: