Հունվարի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 550 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 249 465 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 17 398 թեստավորում, այդ թվում՝ 12 166 հակամարմինների թեստով, 5 232՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 494 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 235 130 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 15 մարդ, ընդհանուր՝ 2 973:
Կարանտինային գոտում է գտնվում 472 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 3 656 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 563 պացիենտ: