Վերին Պտղնի համայնքում ավարտին են մոտեցել համայնքային մանկապարտեզի կառուցման աշխատանքները՝ Ֆեյսբուքում գրել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:
Մանկապարտեզը կառուցվել է Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Կառուցվել է նորագույն լուծումներով մանկարապտեզի շենք, որտեղ գործելու է 2 խումբ՝ նախատեսված շուրջ 60 փոքրիկների համար:
Այժմ համայնքի կողմից անհրաժեշտ գույքի ձեռքբերման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որից հետո այն կհանձնվի շահագործման:
Նշեմ, որ Կառավարության 2019-2020 թթ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մարզի 6 համայնքներում ևս (Գեղաշեն, Արամուս, Ջրվեժ, Ակունքի Նոր Գյուղ բնակավայր, Քաղսի, Բալահովիտ) կառուցվում են նոր մանկապարտեզներ (Քաղսիում նախատեսված է մանկապարտեզի նոր մասնաշենք կառուցել): Մի քանի համայնքում աշխատանքներն ավարտական, մյուսներում՝ փորձաքննական փուլերում են գտնվում: