Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.
«Սփյուռքում գործող ուսումնական հաստատություններին դասագրքերով ապահովումը մեր առաջնահերթություններից է: Անհրաժեշտ է անպայման դիմել ԿԳՄՍ նախարարություն՝ այս ծրագրերում ընդգրկվելու համար: Հասցեն՝ https://bit.ly/3oZuEK6»:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սփյուռքի կրթօջախներին դասագրքերի և այլ ուսումնական գրականության տրամադրման բյուջետային ծրագրի շրջանակում 2020 թ. տրամադրել է 26460 կտոր գիրք: