Սյունեցիներն այսօր փակել են Սյունիքի մարզ մտնող ճանապարհը և թույլ չեն տալիս ԲՀԿ անդամների մուտքը մարզ:
Ճանապարհը բացելու համար քաղաքացիների հետ բանակցություններ են վարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները:
Քաղաքացիներն ասում են, որ սյունեցիները համախմբված ընտրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պահանջում են նրանց հետ գնալ:
«Մենք ենք ստեղ ապրում, դուք եք եկել, խոսում եք Սյունիքի սահմանազատման մասին»,- ասաց քաղաքացիներից մեկը:
Հավաքվածներին վրդովեցրել են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ ցույցերին չմասնակցողների հասցեին, նաև օրերս Վազգեն Մանուկյանի՝ շիրակցիների հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունները: