ԱՄՆ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը երկրի նորընտիր ղեկավար Ջո Բայդենի երդմնակալության օրը՝ հունվարի 20-ին, կանցկացնի սեփական միջոցառումը՝ տեղեկացնում է Guardian պարբերականը:
Միջոցառումը տեղի կունենա Մերիլենդի ռազմական օդանավակայանում՝ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից ժամեր առաջ:
Դոնալդ Թրամփը ցանկանում է, որպես հրաժեշտի արարողություն, ռազմական շքերթ կազմակերպել, որի ժամանակ զինված ուժերը հրաժեշտ կտան երկրի գլխավոր գերագույն հրամանատարին, և ինքը շրջապատված կլինի մեծ թվով աջակիցներով և պաշտոնատար անձանցով:
Սակայն վերջին իրադարձությունների ֆոնին, որի հետևանքով Թրամփը կարող է առերեսվել իմփիչմենթի հետ, հավանաբար, չի կարող իրեն թույլ տալ մեծ ռազմական շքերթ: