Վտանգել է կյանքը, ցուցաբերել սառնասրտություն ու մարտական գործողությունների գոտուց տեղափոխել վիրավոր զինծառայողներին. այսպես են Պաշտպանության բանակից նկարագրում վարորդ-սանիտար, կրտսեր սերժանտ-պայմանագրային Հովիկ Մուսայելյանի կատարած սխրանքները:
Պատերազմի օրերին տարբեր վնասվածքներ ստացած անձանց բարձր մակարդակի բժշկական օգնություն են ցուցաբերել բուժծառայության մայորներ Նարեկ Մեսրոպյանը, Արմեն Հարությունյանը, Գեորգի Մանուչարյանը, կամավորական Հրանտ Աշճյանը, պահեստազորայիններ Արթուր Հակոբյանը, Ալիկ Հայրապետյանը, ավագ ենթասպաներ Մանուշակ Աղաջանյանը և Կարինե Սահակյանը:
Մարտական դիրքում հակառակորդի գրոհը կասեցնելիս աչքի է ընկել կապիտան Սեյրան Գրիգորյանը:
Կապիտան Դավիթ Սաժումյանը ինտենսիվ մարտերի պայմաններում զորամասի մարտնչող ստորաբաժանումներն ապահովել է կապով և տեսադիտարկման համակարգով:
Մայոր Լենդրուշ Խաչատրյանը հմտորեն ղեկավարել է ստորաբաժանման գործողությունները և կորուստներ պատճառել թշնամուն:
Հյուսիսային ուղղությամբ ընթացող մարտերում ադրբեջանական ուժերի գրոհները կասեցրել և հակառակորդին մեծաթիվ կորուստներ են պատճառել շարքայիններ Վաղինակ Սարգսյանը, Սպարտակ Խաչատրյանը, ավագ լեյտենանտ Գեղամ Ղազիյանը, սերժանտ Մհեր Գասպարյանը, կրտսեր սերժանտ Տիգրան Ավանեսյանը:
Կապիտան Արամ Խաչատրյանը՝ «ճանաչենք մեր հերոսներին» շարք է մտել հրետանու կրակը հմտորեն ղեկավարելու և թշնամուն կորուստներ պատճառելու համար: