Այսօր վաղ առավոտից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան և աշխատակիցներն ամբողջությամբ ներգրավված են ձնամաքրման աշխատանքներում՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Գործի է դրվել համայնքային հիմնարկի 29 միավոր աղցան և ձնամաքրիչ տեխնիկան, 15 տրակտոր, 2 բեռնաթափ:
Ձնամաքրման գործին ներգրավված են նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները:
Աշխատանքներն ընթանում են բոլոր վարչական շրջաններում: