«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանն առաջին հերթին պետք է շահագրգռված լինի այս խնդրի հանգուցալուծմամբ և որպես պատանդ պահվող գերիներին վերադարձնելու խնդրով պետք է առաջին ձեռնարկումներն անի խնդիրը հիմնավորապես լուծելու համար»,- հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում:
Ըստ նրա՝ առանց գերիների հարցը լուծելու՝ չափազանց խնդրահարույց է տրանսպորտային ապաշրջափակման համալիր հարցերի լուծումը: «Հայաստանը պետք է հայտարարի, որ կարող է վերադառնալ մոսկովյան եռակողմ հայտարարության օրակարգին միայն այն պահին, երբ այս խնդիրը հիմնավորապես լուծված կլինի»,- նշեց Բաբաջանյանը: