Մեր հերոս տղաները, որոնց մասին «Լուրեր»-ը պատմել, պատմում է, վերադառնալուց հետո կյանքը շարունակելու համար առաջինն աշխատանքի հասցեները փնտրում են տեխնո Հայաստանում: USB չիպերի նախագծման աշխարհում առաջատար «Սինոփսիս Արմենիա»-ի հայաստանյան հասցեում են վերապատրաստվում նաև Եվրոպայի բոլոր մասնաճյուղերի սինոփսիսցիները:
Տեխնիկական կրթությամբ ուսանողների կամ մասնագետների համար ուսումնական դեպարտամենտում անվճար դասեր են անցկացնելու՝ հիմա նաև զինվորների համար: Առաջարկում են տեխնոլորտ մտնել բազային գիտելիքների պայմանով:
Վազգեն Մելիքյան («Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն) - Հիմնականում պատրաստում ենք մասնագետներ՝ ինտեգրալ սխեմաների նախագծում և էլեկտրոնային ավտոմատացված նախագծում մասնագիտություններով:
Գործնական, լաբորատոր առցանց դասերը կսկսվեն շուտով: 4 ամիս, շաբաթական 5 օր, 4 դասաժամ. լավագույնները նաև աշխատանք են գտնում: Այս տարվանից մի քանի անգամ աճելու է այ թի մասնագետների պահանջարկը, բայց Հովիկ Մուսայելյանին արդեն անհանգստացնում է ուղեղների սկսված արտահոսքը:
Հովիկ Մուսայելյան («Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն) - Համաճարակը ցույց տվեց, թե ինչքան կարևոր են տեղեկատվական տեխնոլոգիաները կարևոր մարդկանց կյանքում, և շատերը, որպեսզի իրենց երեխաները լավ աշխատանք ունենան, գիտեմ շատ ծնողների, որ արդեն իսկ ուղղորդում են իրենց երեխաներին, որ ՏՏ ոլորտի կրթություն ստանան: Վստահ եմ, որ վաղը լավ է լինելու, բայց կհորդորեի մեր ոլորտի մանավանդ երիտասարդ մասնագետներին, որ իրենց ապագան կապեն մեր երկրի հետ:
Մեր մասնագետներն աշխարհում արտադրվող չիպերում իրենց ներդրումն ունեն: Նախ՝ դրանով հետաքրքրում ենք դրսի ընկերություններին: Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյան հովտի ղեկավար, դոկտոր Զորյանն ասում է՝ ամեն օր ժամանակակից մարդը մոտ 1000 չիպ է օգտագործում իր առօրյայում: Ամեն ինչ խելացի դարձնող կյանքում հայկական խելքերով կարող ենք նոր ներդրումներ բերել Հայաստան:
Երվանդ Զորյան («Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ) - Բոլոր պաշտպանական սարքերը, դրանց մեջ օգտագործվող կտորները մեր «Սինոփսիսինն» են, դրանք էլ մենք կարող ենք օգտագործել: Շատերը «Սինոփսիսի» օրինակին հետևելով ուզում են տեղափոխվել Հայաստան:
Հայաստանում մեծ ընկերությունները հիմնելու փոքր, բայց հաջողված օրինակներն այստեղ՝ ուսանողից մինչև զինվոր սովորելու մեջ են տեսնում: