Թուրքիայի իշխանությունները 238 մարդու բերման ենթարկելու հրամանագիր են ստորագրել՝ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ առնչության կասկածանքով, որին մեղադրում են 2016-ի ռազմական հեղաշրջման անհաջող փորձը կազմակերպելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Կասկածյալներին բերման ենթարկելու հատուկ գործողությունն իրականացվել է երկրի 60 շրջաններում: Աղբյուրի հավաստմամբ՝ վերջին օպերացիայի ժամանակ բերման էր ենթարկվել 160 կասկածյալ, որոնց հրամանագիրը ստորագրել էր Իզմիրի դատախազությունը: Նշվում է, որ կասկածյալներ են հայտնաբերվել նաև Հյուսիսային Կիպրոսում, որտեղ ծառայություն են իրականացնում թուրք զինվորականները:
Կասկածյալներից 218-ը գործող զինվորականներ են, որոնցից վեցը գնդապետ են, երեքը՝ փոխգնդապետ, ինը՝ սպա: