Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները քննարկել են Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները: 2020-ին ԵՄ-ն նախագահած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Գլխավոր օրակարգը Թուրքիայի ու Եվրամիության միջև 2016-ին կնքված Միգրացիոն համաձայնագրի պայմանների թարմացումն է:
Բանակցություններից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլին հայտարարել է, որ վերջին շրջանում Թուրքիայի և Եվրամիության հարաբերություններում դրական մթնոլորտ է զգացվում՝ չնայած, որ դեկտեմբերին կայացած գագաթնաժողովի ընդունած որոշումները չեն բավարարել Թուրքիայի սպասելիքները: Նրա խոսքով՝ հիմա նրանք ակնկալում են կոնկրետ քայլեր և լուծումներ, օրինակ՝ վիզաների ազատականցման հարցում: