ԱԺ նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ այսօր Սյունիքում ընդդիմադիրների ճանապարհը փակելուն: «Այս միջադեպը պետք է բնութագրել դասական դրսևորում՝ բաժանարար գծերի, սևերի և սպիտակների»,- նշեց նա:
Ըստ Էնֆիաջյանի, այսօր մեր առաջնահերթ խնդիրներն են զոհված ընտանիքների, գերիների, անհետ կորածների, վիրավորների, փախստականների խնդիրները: Իսկ Սյունիքում ընդդիմադիրների ճանապարհը փակելը նա որակեց անկարողության օրինակ:
«Առաջնահերթությունների ձևավորման անկարողության, հաջողակ գործողությունների մեխանիզմի բացակայության դասական դրսևորում է. կեղծ օրակարգ ձևավորելով ոչ մի դրական փոփոխություն չեք կարողանալու իրագործել»,- ասաց պատգամավորը: