Ավստրալացի խորհրդարանական Ջոնաթան Օ՛Դին խստորեն քննադատել է Արցախի խաղաղ բնակիչների դեմ Ադրբեջանի հայատյաց հարձակումը:
Ավստրալացի խորհրդարանականը Twitter-ի իր միկրոբլոգում մասնավորապես գրել է.
«Ես դատապարտում եմ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի հայատյաց հարձակումը: Նողկանք եմ զգում ակնհայտ սարսափելի քարոզչական արարքից և իմ կարեկցանքը հայտնում բոլոր տուժածներին: Ադրբեջանը պետք է հրաժարվի անմարդկային ու միտումնավոր սադրանքից և հավատարիմ մնա ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի խաղաղ բանակցային գործընթացին, որը հիմնված է ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների վրա»,- գրել է Ջոնաթան Օ՛Դին: