Գերմանական Bilfinger SE ընկերությունը դուրս է գալիս «Հյուսիսային հոսք-2» գազատար խողովակաշարի շինարարությունից: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով գերմանական Bild-ին:
Աղբյուրը նշում է, որ ընկերությունը նախագծին մասնակցելուց հրաժարվել է ամերիկյան պատժամիջոցների մտավախությունից:
Ընկերությունը մտադրության մասին նամակով արդեն տեղեկացրել է ԱՄՆ-ին: