Ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատի Ստեփանյան փողոցի 50-ամյա մի բնակիչ տանը թմրանյութ է ապօրինի պահում և օգտագործում:
Հունվարի 13-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, քրեական հետախույզները կասկածյալի տան բակից հայտնաբերեցին պոլիէթիլենային տոպրակ` առանձնապես խոչոր չափի՝ 60 գրամից ավելի չորացված, կիսամանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգվածով:
Ըստ տանտիրոջ` բուսական զանգվածը թմրամիջոց է, քաղել և պատրաստել է վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: