Արգենտինայում գրանցվել է հզոր երկրաշարժ, որի ուժգնությունը կազմել է 6.8 մագնիտուդ՝ փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:
Ուժգին երկրաշարժից հետո արձանագրվել է հինգ հետցնցում՝ 3.5-5 մագնիտուդ ուժգնությամբ: Զոհերի կամ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվել:
Բնական աղետի էպիկենտրոնը եղել է Արգենտինայի Սան Խուան շրջանից 40 կմ դեպի հարավ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գրանցվել է 10 կմ խորությամբ:
Ցունամիի վտանգ մասին զգուշացումներ չեն եղել: