Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Խորհրդակցությանն ԱՀ պետնախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ նշելով, որ 2021թ. բյուջեն կազմվել է՝ հաշվի առնելով համավարակի և տեղի ունեցած պատերազմի հետևանքները:
Նախագահ Հարությունյանն անդրադառնալով «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծին՝ շեշտել է, որ 2021թ. բյուջետային քաղաքականությունը հիմնականում պետք է ունենա անվտանգային ու սոցիալական ուղղվածություն՝ նպատակ ունենալով հնարավորինս լուծումներ տալ առկա հիմնախնդիրներին: