Զորամիավորումների հրամանատարների ԲՀԱ գծով տեղակալները զեկուցել են զորքերի բարոյահոգեբանական կայուն վիճակի պահպանման ուղղությամբ իրականացված միջոցառումների, սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում զորքերում կատարված աշխատանքների մասին։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը մատնանշել է 2021 թ. ուսումնական տարվա գերակա խնդիրներն ու աշխատանքային ուղղությունները։
Հավաք-խորհրդակցության ավարտին խրախուսվել են մարտական գործողությունների ընթացքում աչքի ընկած մի շարք սպաներ։