ԱԱՏՄ ստուգայցը արտադրական փակ տարածքներում հակահամաճարակային նորմերի պահպանման թերություններ է արձանագրել:
Կաթնամթերքի, ըմպելիքի, տեքստիլի խոշոր արտադրամասեր և գովազդային տպագրությամբ զբաղվող տպարան. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ստուգայցը նշված տնտեսվարողներից որոշների մոտ արձանագրել է հակահամաճարակային նորմերի պահպանման թերություններ։
Տեքստիլ արտադրամասում բացակայել են հանդերձարանները, ինչի կապակցությամբ ԱԱՏՄ տեսուչները տվել են համապատասխան հանձնարարական։ Տպարանում արձանագրված խախտումների կապակցությամբ տնտեսվարողը կանչվել է գործի քննության։
Երևանի տարածքային կենտրոնի տեսուչները հընթացս անվտանգության նորմերի պահպանումը դիտարկել են նաև դեղատներում, առևտրի խոշոր կենտրոններում և գրասենյակային տարածքներում։