Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ ստուգայցեր են իրականացվել Կապան, Սիսիան և Գորիս քաղաքներում:
Դիտարկվել են դեղատներ, գեղեցկության սրահներ, գրասենյակային տարածքներ, մանրամեծածախ առևտրի կետեր։
Ստուգվել է ախտահանիչ նյութերի առկայությունը, ախտահանիչ նյութերի մակնշումը, ախտահանիչների պարունակությունը, ախտահանման գործընթացը, դիմակների առկայությունը:
Ստուգվել է նաև օգտագործված դիմակների համար նախատեսված աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման գործընթացն ու իրազեկման թերթիկների առկայությունը։
Ընդհանուր պատկերն ըստ տեսչական մարմնի Ֆեյսբուքյան գրառման՝ բարվոք է։
Հանձնարարականներ չեն եղել: