«Մարտի 1»-ի գործով դատական նիստը սկսվեց 15 րոպե ուշացումով և հետաձգվեց մեկ ժամով:
Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ դատական նիստն ուշացումով է սկսել թարգմանչի ներկայանալու հնարավորությունը պարզելու նպատակով:
Նրա խոսքով՝ դատական գործով ներգրավված մյուս թարգմանիչն այս պահին մասնակցում է այլ դատական նիստի նույն դատարանի այլ նստավայրում, ուստի թարգմանչի ներկայությունն ապահովելու նպատակով հայտարարվեց ընդմիջում՝ 1 ժամ տևողությամբ: