Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետով պայմանավորված՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր համակարգը» և «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը» աշխատում են գերծանրաբեռնված։
Հարկային մարմնի տեղեկատվական համակարգում 19․01․2021-ի ընթացքում պարբերաբար ներկայացվում են ինչպես դուրս գրված հաշվարկային փաստաթղթեր, այնպես էլ հաշվարկ-հաշվետվություններ։
Կոմիտեի համապատասխան մասնագետները աշխատում են խնդրի կարգավորման ուղղությամբ։
ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար։