Պետք էր անհետաձգելի կերպով միջազգային հանրությանը իրազեկել Ադրբեջանի ահաբեկչական Հանրապետության նախագահի կողմից այլատյացության և ուժի կիրառման սպառնալիքի մասին՝ խորհրդարանում այս տարվա իր առաջին ելույթում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Հայաստանն անհապաղ պետք է հայտարարի, որ դադարեցնում է քաղաքական քննարկումները Ադրբեջանի հետ, մինչև Ալիևը ներողություն չխնդրի Արցախի բնակչությանը ֆիզիկական բնաջնջման ենթարկելու իր ահաբեկչական և ցեղասպան մտադրության համար: Սրա փոխարեն՝ ինչ ենք անում մենք. Ալիևի կողմից հնչեցված ռևանշ բառից վախեցած՝ իշխանությունն ու նրա կյանքի աղբյուր 16 ուժերը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, ռուսական մամուլին շտապ-շտապ հարցազրույցներ են տալիս, որ Հայաստանը ոչ մի ռևանշի նպատակ չունի՝ հանգստացնելով Ալիևին և բոլոր նրանց, ովքեր ծրագրել էին Հայաստանի ջախջախմամբ հասնել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններին»,- նշեց Բաբաջանյանը՝ հորդրելով չվախենալ «ռևանշ» բառից, քանի որ Հայաստանը գնալու ռևանշի՝ հզորանալով, արդիական, ինքնիշխան դառնալով: