Այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանների նախագահներ Արման Դիլանյանի և Վալերի Զորկինի հեռախոսազրույցը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը:
«Նախագահները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ: Երկուստեք կարևորվել է ՀՀ և ՌԴ սահմանադրական դատարանների պաշտոնական հարաբերությունների հետագա ամրապնդումը, այդ թվում, Covid-19 համավարակի առումով բարենպաստ պայմանների դեպքում՝ երկկողմանի պաշտոնական այցերի ձևաչափով»,- գրել է խոսնակը: