Ազգային ժողովն այսօր քննարկեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը:
«Ունեինք ժամկետների բացթողում՝ կապված պատերազմական գործողությունների հետ, և օրենքում հստակեցված չէր, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային հանձնաժողովի կազմավորման պահը երբ է ֆիքսվում՝ վերջին անդամի ընտրությունից հետո՞, թե՞ ԱԺ նախագահի՝ անհատական իրավական ակտի ընդունման պահից»,- տեղեկացրեց նախագծի համահեղինակ Նազելի Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում հաշվի են առնվել ՄԻՊ գրասենյակից ու Կառավարությունից եղած դիտողությունները և առաջարկությունները: «Այդ փոփոխություններն իրացվել են, որոնք վերաբերում են մրցութային հանձնաժողովի անդամի որոշման կարգին և բողոքարկման ընթացակարգերին: Հստակեցվել են այն մոտեցումները, որոնք կարող էին տարընթերցում առաջացնել»,- ասաց Բաղդասարյանը: