Հունվարի 18-ին Բրյուսելում վերսկսվում են տեխնիկական բանակցությունները Թուրքիայի և Հունաստանի միջև։ Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Հանդիպման ժամանակ Թուրքիայի և Հունաստանի զինվորական պատվիրակությունները կքննարկեն երկու երկրների սահմանազատման մեթոդները, հայտնում է ermenihaber-ը։
Թուրքիայի և Հունաստանի միջև բանակցություններն ընդհատվել էին 2016 թվականին։ Հայտարարությունում նշվում է, որ հանդիպման օրը որոշվել է Թուրքիայի նախագահի և ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հանդիպումից հետո։