ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունները մտավախություն ունեն, որ ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ հնարավոր հարձակում կամ այլ սպառնալիք կարող են ստեղծել հենց անվտանգության ապահովման գործում ներգրավված զինվորականները: Դա ստիպել է ՀԴԲ-ին ստուգել 50 նահանգից Ազգային գվարդիայի բոլոր 25,000 զինծառայողներին: 15 հազարն արդեն ժամանել է Վաշինգտոն՝ հաղորդում է Associated Press-ը:
Ենթադրում են, որ ապագա նախագահի կամ այլ «VIP հյուրերի» համար կարող են սպառնալիք ներկայացնել այս օրերին Վաշինգտոնը պաշտպանելու հանձնարարություն ստացած որոշ զինվորականներ՝ ելնելով իրենց դիրքորոշումից: ԱՄՆ պաշտպանության նախարար Ռայան ՄաքՔարթին պնդում է, որ իշխանությունները տեղյակ են այդ հավանական սպառնալիքի մասին, հրամանատարները զգուշացվել են և պետք է չկորցնեն զգոնությունը: