infoteka24-ը, հենվելով ISNA լրատվական գործակալության վրա, հայտնում է, որ անտառային հրդեհներ են բռնկվել Իրանի հետ Ադրբեջանի սահմանային շրջանում:
Իրանական լրատվամիջոցներն ահազանգում են. իսկապե՞ս Ադրբեջանն ի վիճակի չէ վերացնել անտառային հրդեհները: 9 օր է` փորձ չի արվում մարել կրակը, և Իրանում դրա տարածման վտանգ կա:
Արդյո՞ք Ադրբեջանը չի կարող չեզոքացնել կրակը»՝ հարցնում է գործակալությունը` հավելելով, որ Թեհրանը կարող է այդ խնդրով զբաղվել դիվանագիտական խողովակներով, և եթե պարզվի, որ հրդեհները դիտավորություն են, ապա Ադրբեջանը ստիպված կլինի փոխհատուցել շրջակա միջավայրին և տարածաշրջանի բնակիչներին հասցված վնասը: