ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Ալավերդի քաղաքը 2020 թվականի վերջին երկու ամիսների ընթացքում ստացել է մեկ մեխանիկական գութան, մեկ ինքնաթափ մեքենա, 1 տրակտոր, մեկական խոտահավաք, խոտհնձիչ, խոտի մամլիչ, աղբամաններ։
2020-ի ընթացքում Ալավերդիում ներդրվել է 43 միլիոն 245 հազար դրամ։ Այս տարի համայնք է մատակարարվել 34 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ 1 էքսկավատոր։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է Ալավերդի հասցնել նաև մեկական մարդատար ՈՒԱԶ, միկրոավտոբուս ու աղբատար մեքենա. նախատեսվող ներդրումը կազմում է 54 միլիոն 670 հազար դրամ։
Այսքանով, սակայն, ծրագիրը չի ավարտվում։ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, Կառավարության, համաշխարհային բանկի և համայնքների համաֆինանսավորմամբ։