ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա ծրագրի միջոցառման շահառու է ֆիզիկական անձը`
1) ում ՀՀ կամ ԱՀ վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում սեփականության իրավունքով պատկանում է բնակելի անշարժ գույք.
2) ով հյուրընկալվողին տրամադրում է կացարան 2020 թ. դեկտեմբեր, 2021 թ. հունվար-մայիս ամիսների համար:
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է անհատույց՝ յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30 000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը ՀՀ-ում է, և 45 000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը ԱՀ-ում է:
Աջակցությունը տրամադրվում է հյուրընկալի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա։
2020 թ. դեկտեմբեր, 2021 թ. հունվար մայիս ամիսների համար ներկայացվում են առանձին դիմումներ: Ընդ որում՝ դիմումը պետք է ներկայացվի՝
1) 2020 թ. դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թ. հունվարի 20-ը ներառյալ.
2) 2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է դրամական օգնության գումարը բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:
1) իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), էլ. փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և իր բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը.
2) հյուրընկալվողի (հյուրընկալվողների) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը) և էլ. լուսապատճենը:
Մեկ հյուրընկալվողի գծով սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամսական միայն մեկ անգամ:
Դրամական օգնությունը փոխանցելու օրվան հաջորդող օրը դրա մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացվում է դիմողը: