ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ Ստեփանակերտի բնակիչների կենսաթոշակները կվճարվեն միայն Արցախփոստի կողմից (թղթային ցուցակներով)՝ կենսաթոշակի գումարները կենսաթոշակառուի բնակության վայրում (հասցեում) վճարելու միջոցով։
Տարհանված շրջանների (բնակավայրերի) բնակիչների կենսաթոշակները կվճարվեն Հայփոստի և Արցախփոստի մասնաճյուղերում, այսինքն և՛ ՀՀ-ում, և՛ ԱՀ-ում։
Արցախի վերահսկողության տակ գտնվող շրջանների (բնակավայրերի) կենսաթոշակները կվճարվեն թե՛ Արցախփոստի կողմից՝ թղթային ցուցակներով, թե՛ ՀՀ-ում՝ Հայփոստի մասնաճյուղերում (ՀՀ-ում գտնվող անձանց վճարումները կատարելու համար)։