Մեկնարկեց ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը:
Նիստին մասնակցելու համար գրանցվել է 109 պատգամավոր:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավոր Տիգրան Կարապետյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը:
Ըստ այդմ, մանդատը տրվում է «Իմ քայլը» դաշինքի թիվ 12 տարածքային ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին՝ Աննա Գրիգորյանին:
Գրիգորյանը, ստանձնելով մանդատը, ԱԺ ամբիոնից երդվեց բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորությունները: