ԱԺ նիստում հայտարարվել է 20 րոպե ընդմիջում. խորհրդարանը քննարկում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» նախագիծն օրակարգում ներկայացնելու հարցը:
ԱԺ նիստում նախագծին դեմ արտահայտվեց նաև ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը: «Գլխադասային հանձնաժողովում տրվել է բացասական եզրակացություն շատ պարզ պատճառով. ԱԺ հայտարարություններն արտահայտում են ԱԺ քաղաքական կամքը: Այս հայտարարության նախագիծը չի կարող լինել ԱԺ քաղաքական կամքը»,- ասաց Հովակիմյանը: Նա նշեց, որ դեռ նոյեմբերից ներկայացված նախագիծը կապ չունի այսօրվա իրողությունների հետ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ «Իմ քայլը» դաշինքի հետ բանակցելու համար: