Իրանի առևտրի զարգացման կազմակերպությունը հայտնել է, որ Իսլամական Հանրապետությունից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն աճել է 30 տոկոսով։ Այդ մասին տեղեկացնում է
parstoday.com կայքը: Անցած մեկ տարվա ընթացքում գրանցված 30 տոկոս աճը վերաբերում է արտահանումների արժեքին։
Իրանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալը քաշի առումով աճել է 8 տոկոսով, իսկ արժեքի առումով՝ 30 տոկոսով։ Նաև, անցած տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ հինգ երկրների հետ Իրանի առևտրի ծավալը կազմել է 3 միլիարդ 419 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8 տոկոսով ավելի է: ԵԱՏՄ կազմում ընդգրկված է հինգ երկիր՝ Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ղրղզստանի Հանրապետությունը: