Ռուսաստանի ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը Արցախի տարածքում: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: Մարտակերտ քաղաքի արվարձաններն ականազերծման և մաքրման աշխատանքների ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են «Ուրան-6» ռոբոտներին և ականների որոնման ծառայության շներին, ինչը հնարավորություն է տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը և պահպանել տարածքի մաքրման բարձր տեմպը բոլոր եղանակային պայմաններում:
2020 թ. նոյեմբերի 23-ից Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են շուրջ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ, 783 բնակելի շենք, ներառյալ 25 սոցիալական նշանակության օբյեկտ, վնասազերծել ավելի քան 23,7 հազ. պայթուցիկ առարկա: Հայտնաբերված պայթուցիկ առարկաները և չպայթած զինամթերքը հանվում ու ոչնչացվում են հատուկ վայրում: Պայթեցման գործողությունների ընթացքում զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցներով:
Պատերազմից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: