Ռուսաստանն Իսրայելին առաջարկել է տվյալներ տրամադրել Սիրիայից ակնկալվող սպառնալիքների մասին և Սիրիայի տարածքը չվերածել Իրանի ու Իսրայելի բախումների վայրի, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի «սիրիական տարածքն օգտագործվի Իսրայելի դեմ, կամ, ինչպես շատերը կցանկանային, վերածվի իրանա-իսրայելական առճակատման վայրի»: Լավրովը հավելել է, որ մինչ այժմ ռուսական կողմն Իսրայելից չի ստացել կոնկրետ պատասխան այդ կոչին, բայց շարունակում է պնդել իր առաջարկը: